Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ

 Սիրելի ուսուցիչներ ու դասախոսներ, աշակերտներ և ուսանողներ, կրթության ոլորտի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Մեր երկրի համար կենսական կարևորություն ունի արդի պահանջներին համապատասխան գետելիքով զինված գալիք սերունդ ունենալը, այս կերպ մենք կկարողանանք հաղթահարել մեր հայրենիքի առաջ ծառացած դժվարությունները և ապահովել մեր երկրի կայուն զարգացումը: Առանձնակի ցանկանում եմ շնորհավորել այն երեխաներին, ովքեր այսօր առաջին անգամ կգնան դպրոց, մաղթում եմ ձեզ բարի երթ դեպի գիտելիքի անսպառ աշխարհ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան