Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրիում բացվել է նոր տպարան
Հինգշաբթի, 29 Օգոստոս 2013 12:48

tparan

Այսուհետ Շահբազյան 8 հասցեում կգործի «Գյումրի պրինտ» տպարանը, որը բացվել է Գերմանիայում բնակվող գյումրեցի գործարար Սամվել Բադալյանի ներդրումների շնորհիվ Այստեղ սկզբնական շրջանում կաշխատեն շուրջ 20 գյումրեցիներ: Օգոստոսի 28-ին կայացել է տպարանի բացումը: Արարողությանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և քաղաքապետարանի այլ աշխատակիցներ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոստացավ ամեն կերպ աջակցել և օժանդակել նախաձեռնության հեղինակին և այն մարդկանց, ովքեր կցանկանան նմանատիպ ներդրումներ ունենալ Գյումրի քաղաքում նոր աշխատատեղերի ստեղծման և սոցիալական վիճակի բարելավման գործում: