Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Հանդիպում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ
Երկուշաբաթի, 26 Օգոստոս 2013 17:43

 Գյումրու քաղաքապետարանը, կարևորելով համայնքի տարածքի էկոլոգաերկրաբանական հետազոտությունների անցկացումը, դիմել էր ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնին՝ Գյումրի համայնքի տարածքի էկոլոգիական իրավիճակի համալիր հետազոտություն իրականացնելու նպատակով:

Այսօր տեղի ունեցավ հիշյալ լաբորատորիայի ներկայացուցիչների և Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների հանդիպումը: Այսօրվանից սկսվում են հետազոտական աշխատանքները, որոնց արդյունքում մեկ տարի անց Գյումրի քաղաքը կունենա էկոլոգիական քարտեզ և անձնագիր: Ի դեպ, 1988 թվականից հետո նման հետազոտություն դեռևս չէր անցկացվել : Հանդիպմանը ներկա էր նաև Գյումրու Օրհուս կենտրոնի պատասխանատուն:

qnnarkum26.08.2013_2