Օգոստոսի 15-ին Գյումրու Կենտրոնական հրապարակում գյումրեցիները և Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները դիմավորեցին հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի նորընծա երիտասարդ չեմպիոն Կարապետ Չալյանին: Բոլորը շնորհավորեցին մարզիկին և մաղթեցին առողջություն, նորանոր ձեռքբերումներ: Գյումրեցի մարզիկը փառքով ու պատվով պահեց Գյումրու պատիվը: