Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ
Երկուշաբաթի, 12 Օգոստոս 2013 09:57

Սիրելի երիտասարդներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:

Գաղտնիք չէ, որ ցանկացած պետության ապագա մեծապես կախված է իր երիտասարդներից, այն հանգամանքից, թե ինչպիսինն է նրա երիտասարդությունը, զինված է արդյոք ժամանակակից գիտելիքներով և արդյոք նա բավարար պատրաստված է ավագ սերնդից ստանալու և շարունակելու երկրի ղեկավարումը: Արագ փոփոխությունների ու զարգացումների մեր ժամանակաշրջանում, անչափ կարևոր է, որպեսզի երիտասարդներդ մշտապես զգաք աշխարհի զարկերակը և մշտապես ունենաք թարմ գաղափարներ:

Հարգելի երիտասարդներ, իհարկե մեր սիրելի Գյումրին այսօր առաջընթաց է գրանցում, կատարվում և կատարվելու են բազմաթիվ աշխատանքներ տարբեր ոլորտներում, սակայն առանց երիտասարդների ակտիվ մասնակցության մենք չենք կարող արձանագրել լիարժեք հաջողություններ, ուստի և ակնկալում ենք կառուցողական մտածելակերպով, ժամանակակից գիտելիքներով զինված և հայրենասեր երիտասարդների ակտիվ մասնակցությունը քաղաքի կառավարման և զարգացման տարբեր ոլորտներում:

Կրկին շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան