Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին:
Ողջունելով հյուրին՝ Սամվել Բալասանյանը հակիճ ներկայացրեց Գյումրու պատմությունը, սոցիալ-տնտեսական ներկա վիճակը և վերջին շրջանում քաղաքում կատարված աշխատանքները, առանձնահատուկ խոսելով Գյումրին “ԱՊՀ 2013թ մշակույթային մայրաքաղաք” ծրագրի մասին:
Պատասխան խոսքում դեսպանը Ռայներ Մորելը շնորհակալություն հայտենց Սամվել Բալասանյանից ընդունելության համար՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրեր:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Հանդիպման ավարտին դեպանը պատասխանեց լրագրողների հարցերին: