Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր աշխատանքային շրջայց կատարեց քաղաքի մի շարք փողոցներով

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր աշխատանքային շրջայց կատարեց քաղաքի մի շարք փողոցներով՝ տեղում ծանոթանալով ընթացող ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներին: Շրջայցի ավարտին քաղաքապետը հանձնարարություններ տվեց առանձին պաշտոնյաների և կարգադրեց ավելի հաճախ զեկուցել քաղաքում ընթացող բարեկարգման աշխատանքների ընդհանուր վիճակի մասին:

Օրվա երկրոդ կեսին քաղաքապետն այցելեց  Գյումրի Բժշկական կենտրոն և շնորհավորեց  առողջապահության ոլորտի  մասնագետներին  բուժաշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթելով  վերջիններիս  քաջառողջություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Այնուհետև Սամվել Բալասանյանը ներկա գտնվեց և բացման խոսքով հանդես եկավ Գյումրու  երաժշտական դպրոցների մասնակցությամբ կազմակերպված գալա համերգին:

DSC_0077

DSC_0128

DSC_0182

DSC_0229