Շաբաթ, 15 Հունիս 2013 20:17
Տպել

 Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Ողջունելով առաջին անգամ Գյումրի այցելած դեսպանին՝ քաղաքապետը հակիճ ներկայացրեց քաղաքի պատմությունը, տնտեսական և սոցիալական վիճակը, ինչպես նաև ներկայացրեց քաղաքում ընթացող բարեկարգման աշխատանքների հիմնական ուղղությունները: Իր հերթին դեսպան Սուրեշ Բաբուն շնորհակալություն հայտնեց քաղաքապետին ընդունելության համար և խոսեց հայ-հնդկական կապերի, կյանքի կոչված և նախանշված ծրագրերի, հնդկահայ համայնքի և Հնդկաստանի ներկա տնտեսական ձեռքբերումների մասին:

Այնուհետև Սամվել Բալասանյանի առաջարկով կողմերը քննարկեցին հնդկական կողմի հնարավոր մասնակցությամբ Գյումրիում ներդրումային ծրագրերի իրականացման հարցը: Գյումրու քաղաքապետն ու Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն հայտնեցին այս մասով իրականացնել ավելի խորը քննարկումներ և ապագայում համապատասխան առաջարկություններ ներկայացնել միմյանց: Հանդիպման ավարտին դեսպան Սուրեշ Բաբուն պատասխանեց լրագրողների հարցերին:

DSC_0101