Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետն աշխատանքային շրջայց կատարեց քաղաքի կենտրոնական հատվածներում
Երկուշաբաթի, 20 Մայիս 2013 17:29

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հերթական աշխատանքային շրջայցը կատարեց քաղաքի կենտրոնական փողոցներով և անձամբ ծանոթացավ քաղաքի տվյալ հատվածներում ընթացող բերենորոգման աշխատանքներին ու զրուցեց շինարարների հետ:

Շրջայցի ընթացքում քաղաքապետն անձամբ զրուցեց մի շարք խանութների և սպասարկման օբյեկտների ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով վերջիններիս ավելի ուշադիր լինեն իրենց կողմից շահագործվող օբյեկտներին հարող տարածքների մաքրությանը: Շրջայցի ավարտից հետո քաղաքապետը կողմից հրավիրվեց և անցկացվեց խորհրդակցություն:

DSC_0132

DSC_0139