Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին
Երկուշաբաթի, 29 Ապրիլ 2013 16:49

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Քաղաքապետը նախ ողջունեց տիկին Հիլիարդին և գոհունակություն հայտնեց սկսած 1992թ.-ից Հայաստանում և մասնավորապես աղետի գոտում գրասենյակի կողմից իրականացրած բացմաթիվ ծրագրերի համար: Քարեն Հիլիարդն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին ընդունելության համար և տեղեկացրեց, որ սա իր առաջին այցն է Գյումրի: Տիկին Հիլիարդը միաժամանակ հույս հայտնեց, որ երկու կողմերը կհամագործակցեն Գյումրու և հարակից համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում, ապա հակիրճ ներկայացրեց առաջիկա հինգ տարիների համար գրասենյակի կողմից նախանշված ծրագրերի հիմնական ուղղությունները: Բանախոսները երկուստեք կարևորերեցին Հայաստանում ապակենտրոնացմանն ուղղաված ծրագրերի իրականացումը, ինչը հնարավորություն կտա մասնավորապես Շիրակի մարզում զարգացնել տնտեսության տարբեր ճյուղեր: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին մոտ ապագայում քնարկել առավել կոնկրետ նախագծեր:

DSC_0007

DSC_0019