Այսօրվանից մեկնարկեց Գյումրու քաղաքապետարանի կողմից կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակների և ծառատունկի մեկամսյակը: Միջոցառումների մեկնարկը տվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Մայր Հայաստան» կոչվող հուշահամալիրում` թոռնիկների օգնությամբ ծառ տնկելով: Ընդհանուր առմամբ տնկվելու է մոտավորապես 10 հազար ծառ և թուփ, մաքրման աշխատանքները ընդգրկում են սպորտդպրոցների, նախակրթարանների, գրադարանների, ԲՈՒՀ երի մերձակա տարածքներ, այգիներ և քաղաքի տարբեր հատվածներ: