Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ «Պատվո բլուր» հուշահամալիրի տարածքում տեղի է ունեցել «Տվերի դրագունները» գնդի հերոսների անունները հավերժացնող հուշատախտակի և հրամանատար գեներալ-մայոր Իոսիվ Կուկոլևսկու տապանաքարի բացման արարողությունը

«Պատվո բլուր» հուշահամալիրի տարածքում տեղի է ունեցել «Տվերի դրագունները» գնդի հերոսների անունները հավերժացնող հուշատախտակի և հրամանատար գեներալ-մայոր Իոսիվ Կուկոլևսկու տապանաքարի բացման արարողությունը, որին ներկա են եղել մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, հյուրեր ՌԴ Տվեր քաղաքից, Գյումրու «Ռոտարի» ակումբի ներկայացուցիչներ և այլք:

Վարդգես Սամսոնյանը ողջույնի իր մասնավորապես նշել է. «Պատվո բլուր» հուշահամալիրը հայ-ռուսական դարավոր բարեկամության և ռազմական դաշնակցության լավագույն օրինակներից մեկն է: Տվերցի զոհված հերոսների անուններով տեղադրված նոր հուշատախտակների բացումը ևս մեկ անգամ առիթ է՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու 1853-56 և 1877-78թթ.-ի ռուս-թուրքական պատերազմների տարիներին զոհված զինվորների հիշատակին: Հավերժ փառք ու պատիվ իրենց կյանքը զոհած հերոսներին»:

Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ են դրել Կարսի գրավման համար զոհված երեք գնդերի հրամանատարների տապանաքարերին: