Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու համայնքապետարանի նախաձեռնությամբ, ավանդույթի համաձայն, Սեպտեմբերի 1-ին ընդառաջ պայուսակներ և գրենական պիտույքներ են բաժանվել համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաներին

Գյումրու համայնքապետարանի նախաձեռնությամբ, ավանդույթի համաձայն, Սեպտեմբերի 1-ին ընդառաջ պայուսակներ և գրենական պիտույքներ են բաժանվել համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաներին:

Պայուսակների և գրենական պիտույքների ձեռքբերման համար Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ հատկացվել էր մոտ 3.5 մլն դրամ։ Պայուսակներն ու գրենական պիտույքները նախապես փոխանցվել են բոլոր մանկապարտեզներին, իսկ դրանց բաժանումը իրականացվել է մանկապարտեզներում։

Տվյալ գործընթացին որոշ մանկապարտեզներում ներկա է գտնվել և անձամբ հետևել Գյումրու համայնքապետարանի կրթության բաժնի պետի ժ/պ Շողիկ Ալեքսանյանը։