Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «Վեոլիա Ջուր», «Դարոժնիկ» ընկերությունների և KFW ծրագրի պատասխանատուներին/ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «Վեոլիա Ջուր», «Դարոժնիկ» ընկերությունների և KFW ծրագրի պատասխանատուներին/ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են KFW բանկի ֆինանսավորմամբ Գյումրու Կոմիտաս, Շիրակացի, «Անի» թաղամասի և, մասնավորապես, 3-րդ և 11-րդ փողոցներում իրականացվող աշխատանքների, դրանց ընթացքի, ժամկետների և բազմաթիվ այլ հարցերի մասին։ Համայնքի ղեկավարն իր խոսքում ընկերության պատասխանատուներին հորդորել է լինել առավել հետևողական աշխատանքների ընթացքին, անել հնարավոր ամեն բան բնակիչներին պատճառվող անհարմարությունները նվազագույնին հասցնելու համար:

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը պատասխանատուների հետ խոսել են նաև Գյումրու Բաղրամյան փողոցի կոյուղատար ցանցի բացակայության, դրա կառուցման համար անհրաժեշտ միջոցների, հնարավոր ծրագրերի և մի շարք այլ հարցերի մասին։