Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի։ Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա խոսել մշակութային և մի շարք այլ ուղղություններում Գյումրիում իրականացվող ծրագրերի մասին, անդրադարձ կատարել նաև առաջիկա անելիքներին։

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են Հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից նախատեսվող միջոցառումների ցանկը, որ նախատեսում են իրականացնել Գյումրիում։

Վարդգես Սամսոնյանը կարևորել է նմանօրինակ ծրագրերի իրականացումը Գյումրիում, ապա կողմերը խոսել են հետագա համագործակցության, դրա համար անհրաժեշտ աշխատանքների և մի շարք այլ հարցերի մասին։