Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այցելել է «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այցելել է «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», տեղում հետևել 2020թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցման աշխատանքերի ընթացքին, զրուցել զոհված զինծառայողների ծնողների, հարազատների հետ, լսել նրանց կողմից բարձրացվող հարցերն ու խնդիրները:
Շինարարի հետ քննարկել են աշխտանքների ընթացքին, ժամկետներին, որակին առնչվող բազմաթիվ հարցեր: Շինարարի հետ խոսվել և քննարկվել են նաև զոհված զինծառայողների ծնողների, հարազատների կողմից բարձրացվող հարցերը, դրանց լուծման տարբերակները, որին հաջորդել են համապատասխան հանձնարարականները: