Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացումը

Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացումը:
Խաչքարը Մոն դը Մարսանին՝ Գյումրու նվերն է, հեղինակը՝ գյումրեցի ճարտարապետ Սուրեն Կուրազյանն է: Խաչքարի բացման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, բարձրաստիճան պաշտոնյաններ ֆրանսիայից, ոչ միայն Մոն դը Մարսանում բնակվող այլ նաև՝ Ֆրանսիայի տարբեր անկյուններում ապրող հարյուրավոր հայեր: Մինչ բացման արարողությունը՝ ողջույնի խոսքով հանդես է եկել Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը: Ողջունելով բոլորին՝ Արթուր Պապիկյանը ներկաներին փոխանցել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես նշված էր. «Թույլ տվեք նախեւառաջ շնորհակալություն հայտնել ձեզ՝ բարեկամական մոտեցման ու հենց Գյումրիի հետ քույր քաղաքների հուշագիր կնքելու ձեր ցանկության համար։ Գիտեմ որ, Մոն դը Մարսանը մշակութային քաղաք է. ձեր քաղաքի թատրոնի համբավը հնչեղ է նաեւ ձեր երկրի սահմաններից դուրս։ Վստահ եմ՝ նաեւ այս դաշտում կարող ենք հետաքրքիր համագործակցություն նախատեսել։ Ինչպես ես, այնպես էլ իմ գործընկերները շատ ոգեւորված են քույր քաղաքներ դառնալու այս նախաձեռնությամբ եւ այդ ոգեւորությունը ծնվել է այն ժամանակ, երբ դուք էիք Գյումրիում եւ կրկնապատկված է հիմա, երբ մենք ենք այստեղ։

Ես վստահ եմ՝ փաստաթղթային այդ վավերացումը նաեւ գործնական քայլերի նախահիմք կդառնա. Գյումրիում հիմա մի շարք մեծանասշտաբ ձեռնարկներ իրականացնելու ճանապարհին ենք, որտեղ կարող ենք ակնկալել նաեւ ձեր աջակցությունը...»:

Ողջունի, շնորհակալության խոսքով հանդես են եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Մոն դը Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոն, «Երազ» հայկական երկշաբաթյա մշակութային փառատոնի կազմակերպիչ Անտուան Գարիելը: