Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանն ընդունել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Սաթենիկ Բաղդասարյանին

Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանն ընդունել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Սաթենիկ Բաղդասարյանին, նույն հիմնադրամի Գյումրու կենտրոնի համակարգող Աստղիկ Նիկոլյանին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից մինչ այս Գյումրիում իրականացված և առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին: Հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանը, խոսելով այս պահին իրականացվող ծրագրերի մասին, առանձնացրել է տուրիզմի ոլորտում իրենց կողմից իրականացվող ծրագիրը՝ երեխաների համար:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու՝ քաղաքում իրականացվող ծրագրերի և միջոցառումների շրջանակներում: