Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Փետրվարի 14-ին Գյումրիում էին քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչություն պետ Տանյա Արզումանյանը

Փետրվարի 14-ին Գյումրիում էին քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչություն պետ Տանյա Արզումանյանը: Վերջիններս Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ուղեկցությամբ եղել են Գյումրու Անտառավան 3-րդ թաղամաս 26 և Տիգրան Մեծ 5 վթարային շենքերի տարածքում, տեղում ուսումնասիրել շենքերում առկա իրավիճակը, քննարկել դրանց հետագա ճակատագիրը, խոսել խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ միջոցների և առաջիկա անելիքների մասին:

Արմեն Ղուլարյանը և Տանյա Արզումանյանն այնուհետ եղել են Գյումրու համայնքապետարանում, համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի և ոլորտային պատասխանատուների հետ տեղում քննարկել նաև անօթևանության, քաղաքում առկա տնակների բնակիչների բնակարանային խնդիրների կարգավորմանն առնչվող բազմաթիվ հարցեր: