Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Ճանաչողական այցով Գյումրիում էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման

Ճանաչողական այցով Գյումրիում էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման:
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ փետրվարի 24-ին, ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմանին: Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, մշակույթով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին:

Դեսպանն իր խոսքում ողջունել և շնորհավորել է Վարդգես Սամսոնյանին համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, ապա կողմերը խոսել են տնտեսական, մշակութային, սպորտային և մի շարք այլ ոլորտներում հնարավոր համագործակցությունների, դրանց համար անհրաժեշտ քայլերի, կապերի ընդլայնման և ամրապնդման մասին: