Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ հայրենակիցներ…

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարին: Հայոց բանակը կազմավորվեց մեր ժողովրդի համար բարդ ժամանակահատվածում, բայց կազմավորվեց, հզորացավ, անցավ և դեռ շարունակում է անցնել բարդ ճանապարհ։

Մեր երկրի համար դժվարին այս ժամանակահատվածում մեզանից յուրաքանչյուրի պարտքն է կանգնել մեր երկրի, մեր բանակի ու մեր զինվորի կողքին՝ հանուն առավել զարգացման ու հզորացման։

Իմ և բոլոր գյումրեցիների անունից մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների հիշատակին, զորակցություն հայտնում բոլոր այն ընտանիքներին, որոնք սպասում են գերության կամ անհայտության մեջ գտնվող իրենց զավակներին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին՝ Հայոց բանակի կազմավորման տոնի առիթով: Մեր երկրին ու մեր սահմաններն մաղթում եմ խաղաղություն, իսկ մեր ժողովրդին՝ միասնականություն և լավատեսություն:

 


Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյան