Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը դեկտեմբերի 28-ին ընդունել են համայնքապատկան մանկապարտեզների բուժքույրերին

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը  դեկտեմբերի 28-ին ընդունել են համայնքապատկան մանկապարտեզների բուժքույրերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Գյումրի համայնքի ավագանու «Զարթոնք» և «Ապրելու Երկիր» խմբակցությունների ղեկավարներ Վարդևան Հակոբյանն ու Կարեն Մալխասյանը: Այս պահին գործող թվով 22 մանկապարտեզների բուժքույրեր հաստատությունների սանիտարահիգիենիկ, սննդի որակավորման, սաների և գործընկերների առողջապահական խնդիրները հմտորեն և գերազանց կենսագործելու համար պարգրևատրվել են պատվոգրերով և դրամական պարգևներով:

Համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում շնորհակալություն է հայտնել բուժքույրերին համավարակի ողջ ժամանակահատվածում մանկապարտեզի սաների և աշխատակազմի նկատմամբ ցուցաբերած պատասխանատու և հետևողական աշխատանքի համար: Համայնքի ղեկավարը ներկաներին շնորհավորել է նաև գալիք տոների կապացությամբ, մաղթել խաղաղ, բարեկեցիկ և կայուն զարգացման տարի: Ողջույնի, շնորհակալության և շնորհավորանքի խոսքով հանդես են եկել նաև համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը, համայնքապետարանի կրթության բաժնի պետ ժ/պ Շողիկ Ալեքսանյանը: Բուժքույրերին շնորհավորել և շնորհակալության իրենց խոսքն են հղել նաև «Զարթոնք» և «Ապրելու Երկիր» խմբակցությունների ղեկավարներ Վարդևան Հակոբյանն ու Կարեն Մալխասյանը: