Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, հարյուրավոր գյումրեցիներ ծաղիկներ դրեցին 1988թ.-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, հարյուրավոր գյումրեցիներ ծաղիկներ դրեցին 1988թ.-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հոգեհանգստի կարգ մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին: