Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի մարզադահլիճն անվանակոչվեց նույն դպրոցի սան, 2020 թվականի պատերազմում հայրենիքին իր կյանքը նվիրած Ռաֆիկ Սահակյանի անվամբ

Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի մարզադահլիճն անվանակոչվեց նույն դպրոցի սան, 2020 թվականի պատերազմում հայրենիքին իր կյանքը նվիրած Ռաֆիկ Սահակյանի անվամբ:

Դպրոցում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, զինվորականներ և այլք:

Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված տղաների հիշատակը, որին հաջորդեց դպրոցի սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումը։