Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առիթով: 29 տարի առաջ՝ 1991թվականի սեպտեմբերի 21-ին, hայ ժողովրուրդն իրականություն դարձրեց ազատ ու անկախ երկիր ունենալու իր դարավոր պայքարը: Հայ ժողովուրդը միայն իր անկոտրում կամքով, տոկունությամբ և միասնականությամբ ձեռք բերեց այն գերագույն արժեքը, որն ազգի հարատևման կարևորագույն նախապայմանն է:

Հայաստանի անկախ պետությունն այլևս կայացած իրողություն է, իսկ ձեռք բերվածն անխախտ պահելը մեզանից յուրաքանչյուրի պարտքը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով, մեր երկրին մաղթում խաղաղ երկինք, իսկ հայ ժողովրդին քաջառողջություն, բարեկեցություն և լավատեսություն:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան