Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի´ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցումբ։ Այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը։

Երկրի Հիմնական օրենքն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5-ի՝ համաժողովրդական հանրաքվեով, այնուհետ փոփոխության ենթարկվեց 2005 և 2015 թվականներին: Փոփոխություններ, որոնք միտված էին մեր երկրի կառավարման համակարգն ավելի ժողովրդավարական դարձնելուն, երկրի կառավարման գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանն ու ընդլայնմանը:

ՀՀ հիմնական օրենքի ընդունմամբ հայ ժողովուրդը քայլ է կատարել դեպի իրավական պետություն, որի հիմքում համամարդկային արժեքներն էին, իսկ այդ արժեքների պահպանումը յուրաքանչյուրիս պարտականությունն է այսօր։

Եվս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ բոլորին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, խաղաղություն, լավատեսություն:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան