Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ: Անկախ պետություն և ինքնուրույնություն ունենալու հայ ժողովորդի դարավոր ձգտումը իրականություն դարձավ 1918թ. մայիսի 28-ին: Մեր առաջին Հանրապետության ստեղծումը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից է, այն վկայությունն է մեր ժողովրդի միասնականության, անկոտրում կամքի: Թեև Հայաստանի առաջին Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, բայց ազատ, անկախ պետություն ունենալու գաղափարն ու ձգտումը հայ ազգը փոխանցեց սերնդեսերունդ՝ այն իրականություն դարձնելով 1990-ական թվականների սկզբին: Հայ ժողովրդի միասնական կամքի ու տոկունության շնորհիվ ձեռք բերված պետականության պահպանումը այսօր էլ բոլորիս ամենասուրբ ու նվիրական պարտականությունը պետք է լինի, քանզի մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է մեր հողի ու երկրի ճակատագրի համար:

Հայ ժողովուրդը շատ ու շատ դժվարություններ է հաղթահարել, բայց այդ ճանապարհին երբեք չի ընկրկել ու չի պառակտվել: Վստահ եմ՝ հայ ժողովուրդն իր կամքի և միասնականության շնորհիվ կկարողանա անխախտ պահել բոլոր ժամանակների մեր հաղթանակներն ու էլ ավելի ամրապնդել դրանք:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առիթով բոլորիս՝ մաղթում եմ քաջառողջություն, լավատեսություն, խաղաղ երկինք:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան