Սիրելի հայրենակիցներ, Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, շնորհավորում եմ բոլորիդ Շուշիի ազատագրման օրվա, Հաղթանակի և Խաղաղության տոնի առիթով։ Շուշիի ազատագրումն ուղղակի հաղթանակ չէր, այն վճռական բեկում էր արցախյան պատերազմում և վառ վկայություն հայ զինվորների հայրենասիրության, նվիրվածության և անկոտրում ոգում։ 75 տարի առաջ
Հայրենական պատերազմում Խորհրդային բանակի տարած փայլուն հաղթանակը հայ ժողովրդի համար նորովի իմաստավորվեց 1992 թվականին՝ Շուշիի ազատագրմամբ: Հայրենական մեծ պատերազմում, տարբեր ժողովուրդների կողքին կռվեցին ու այդ հաղթանակում իրենց մեծ լուման ունեցան նաև հայ զինվորները։ Օրն այս հրաշալի առիթ է մեր խոնարհումը բերելու բոլոր այն հերոսներին, որոնց արիության, անձնուրաց պայքարի արդյունքում մեզ տրվել է ազատ հայրենիքում ապրելու իրավունք։
Մեզ համար երկու կարևոր իրադարձություններին 1997 թվականին գումարվեց ևս մեկը: Այդ օրից ի վեր մայիսի 8-ին նշում ենք նաև երկրապահների օրը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախյան ազատամարտի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին՝ մաղթում եմ բոլորին քաջառողջություն, լավատեսություն, բարեկեցություն և խաղաղ երկինք:
Հավերժ փառք մայիսյան հաղթանակները կերտողներին։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան