Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Շիրակի մարզի Խարկով գյուղի տարածքում մոտ 24 մետր բարձրության դրոշ եւ խաչքար տեղադրվեց

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը, հայ-թուրքական սահմանին՝ Շիրակի մարզի Խարկով գյուղի տարածքում մոտ 24 մետր բարձրության դրոշ եւ խաչքար տեղադրվեց։ Արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նախաձեռնությունն ու միաժամանակ ընդգծել, որ պատմական այս իրողությունն իր դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացմանն այս տարածաշրջանում։
Նախաձեռնությունը հնարավոր է եղել իրագործել ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան և Գրիգորյան ընտանիքների աջակցության շնորհիվ։