Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա ԱլԶաաբի

Ապրիլի 19-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա ԱլԶաաբի: Քաղաքապետը ողջունեց նորանշանակ դեսպանի այցը Գյումրի, ապա խոսեց մի շարք ծրագրերի շրջանակներում հնարավոր համագործակցության մասին, մասնավորապես, առանձնացնելով խնայողական էներգիայի, տարբեր տեսակի ապրանքների արտահանման և իրացման ոլորտը: Դեսպան Մուհամմադ Իսա ԱլԶաաբի իր հերթին խոսեց հետագա հնարավոր համագործակցության, դրա համար տարվելիք աշխատանքների մասին: Դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ Արաբական Միացյալ Եմիրություններից տարեկան մոտ 11.000 զբոսաշրջիկ է գալիս Հայաստան, շաբաթական 16 չվերթ է իրականացվում դեպի Զվարթնոց օդանավակայան: Քաղաքապետը, խոսելով տուրիզմի զարգացման ոլորտում Գյումրու ունեցած պոտենցիալի մասին, շեշտադրեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանի առկայությունը: Քաղաքապետը դեսպանին առաջարկեց քննարկել և հնարավորության դեպքում Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի «Շիրակ» օդանավակայան չվերթ իրականացնել, որն իր հերթին կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը Գյումրիում: