Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ «Yerevan Jazz Fest»-Ի ՄԵԿ ՕՐԸ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս «Yerevan Jazz Fest»-2018-ի մեկ օրը անցկացվեց Գյումրիում։ Նոյեմբերի 13-ին, ժամը 19։00-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիստատեսին ջազային տոն պարգեւեցին աշխարհահռչակ ջազ երաժիշտ Սերգեյ Մանուկյանը, Ռաֆայել Պետրոսյան քառյակն ու Կարեն Գրիգորյան քառյակը։ Երեկոյի ընթացքում աշխարհահռչակ ջազ երաժիշտ Սերգեյ Մանուկյանը Գյումրիում ջազային ավանդների զարգացմանը նպաստելու եւ մշակութային ակտիվ համագործակցության համար պարգեւատրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհակալագրով:

Ջազի հայկական ասոցիացիայի եւ «Մեցցո Պրոդաքշն»-ի կողմից կազմակերպվող ամենամյա փառատոնն այս տարի անցկացվում է 4-րդ անգամ՝ նոյեմբերի 7-20-ը։ 2018 թվականին լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը: Այդ իսկ առիթով Երևան ջազ ֆեստ 2018-ը նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին: