Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՊԱՏՎՈԳՐԵՐ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ՀԱՆՁՆԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱԼԱՏԻ «ԱՆԻ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՊԱՐՈՂ-ՊԱՐՈՒՀԻՆԵՐԻՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՆԻԿ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆԻՆ

Հյուսիսային Օսիայի Հանրապետության Ալանիա մայրաքաղաքում անցկացված «Ժողովրդական պարի 8-րդ միջազգային փառատոն»-ում առաջին անգամ Գյումրին ներկայացնելու եւ արժանապատիվ մասնակցության համար Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի «Անի» պարային համույթի պարող-պարուհիներին եւ գեղարվեստական ղեկավար Սենիկ Խուբեսարյանին, «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկտորյա Մատինյանին և սաներին: «Անի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սենիկ Խուբեսարյանը պատմեց փառատոնի, դրա ընթացքի ու գրանցած հաջողությունների մասին:

Քաղաքապետը, ողջունելով ներկաներին, իր խոսքում անդրադարձավ Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի, նրա գործունեությանը, ապա ընդգծեց. «Հպարտանում եմ պատանիներով, ուրախանում եմ գրանցած հաջողություններով: «Տարվա լավագույն համայնք» ամենամյա մրցանաբաշխության շրջանակներում Գյումրին արժանացավ Հայաստանի 2018 թվականի «Մշակութային լավագույն համայնք» մրցանակին: Դա պատահական չի տրվում, դա տրվում է բոլորիդ աշխատանքի արդյունքում»:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև քաղաքապետի քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը: