Սիրելի՛ ուսանողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ։ Յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքն ուսանողներն են: Չկա որևէ ոլորտ, որտեղ առկա չլինի գիտելիքներով հարուստ ուսանողների անհրաժեշտությունն ու հետագայում այդ ոլորտներում նույն այդ ուսանողների գործունեությունը: Ուսանողական տարիները ոչ միայն գիտելիքների ձեռքբերման, այլև հետագա կյանքի կայուն առաջընթացի հիմքն են: Հարգելի՛ ուսանողներ, ձեր ուսերին է դրված մեր երկրի զարգացման բարդ ու պատասխանատու գործը: Առանց ձեզ դժվար է պատկերացնել սոցիալ-տնտեսական, հասարակական ու քաղաքական ցանկացած գործընթաց:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ Ուսանողների միջազգային օրվա առիթով, մաղթում եմ բոլորիդ նորանոր բարձունքներ, նվիրվածություն, լավատեսություն, գիտելիքների և հմտությունների մեծ պաշար, որոնք կկարողանաք լավագույնս դրսևորել ի շահ մեր պետության և ի շահ մեր հասարակության:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան