Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի՛ երիտասարդներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը մեր հասարակության ամենաառանցքային դերակատարումն ունեցող տարիքային խումբն է, հասարակության շարժիչ ուժը և ապագայի հենարանը: Երիտասարդներին է վերապահված մեր հայրենիքի ու հայրենի քաղաքի կայուն զարգացման, հզորացման, ավելի բարեկեցիկ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պարտականությունը:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երիտասարդական կազմակերպություններին և անհատներին, ովքեր իրենց ծրագրային և անմիջական գործունեությամբ մշտապես առաջակցում են քաղաքապետարանին: Վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է օժանդակելու կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին, միասին կյանքի կոչելու իրատեսական ցանկացած ծրագիր, որը նպատակաուղղված կլինի մեր հայրենի քաղաքի շենացմանն ու հասարակական կյանքում երիտասարդության ակտիվացմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ, որ միշտ լինեք միասնական, համերաշխ ու կառուցողական՝ նպատակներով, գաղափարներով և գործով` հանուն մեր քաղաքի ու երկրի զարգացման:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան