Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ գյումրեցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Գյումրու օրվա առթիվ: Սպասված և սիրված տոն, որ միավորում է բոլոր նրանց ում համար թանկ է Գյումրին: Աղետ տեսած մեր քաղաքն այլևս վեր հառնող, պայքարող ու վերածնվող քաղաք է, և հենց այդ կարգախոսով այսօր տոնում է իր օրը: Պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաքը բոլորիս աչքի առաջ վեր է հառնում հնի ու նորի յուրահատուկ ներդաշնակությամբ: Հիմնանորոգվում ու բարեկարգվում են գլխավոր ու թաղային նշանակության փողոցներ, վերակառուցվում են այգիներ, արդիականացվում է քաղաքի լուսավորության ցանցը, բարեկարգվում են թաղամասեր: Միայն փողոցաշինական ոլորտում այս պահին Գյումրիում իրականացվում է 3 խոշոր ծրագիր: Գյումրին օր-օրի ծաղկելով վերածվում է ավելի գեղեցիկ ու հարմարավետ քաղաքի: Բոլոր ժամանակների մշակութային, սպորտային մայրաքաղաք Գյումրին մշտապես կարողանում է իր հաշվին գրանցել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Վստահ եմ՝ միայն գյումրեցուն բնորոշ յուրահատուկ թասիբով և անկոտրում կամքով կկարողանանք հաղթահարել առաջ եկող բոլոր դժվարությունները ու վստահ քայլերով շարժվել առաջ: Եկեք տանտիրոջ հոգատարությամբ ու սրտացավությամբ կողք կողքի կանգնենք, միասին արարենք ու միասին շենացնենք մեր քաղաքը, միաժամանակ նույն հոգատարությամբ խնամենք ու պահպանենք մեր սիրելի քաղաքի ամեն մի քարն ու թուփը:

Սիրելի գյումրեցիներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ Գյումրու օրվա առիթով, մաղթելով քաջառողջություն, լավատեսություն և բարեկեցություն: Թող գյումրեցուն բնորոշ անկոտրում կամքն ու անսպառ հումորը երբեք չպակասի ձեզանից:

Շնորհավոր տոնդ, վերածնվող իմ Գյումրի

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան