Սիրելի՛ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի առթիվ: Հայ ժողովրդի ազատ ու անկախ երկիր ունենալու դարավոր պայքարն ու երազանքը իրականություն դարձավ 1991թվականի սեպտեմբերի 21-ին: Հայ ժողովուրդը միայն իրեն բնորոշ կամքով, տոկունությամբ և միասնականությամբ ձեռք բերեց այն գերագույն արժեքը, որն ազգի հարատևման ու արժանապատիվ կյանքի կարևորագույն նախապայմանն է:
Հայաստանի անկախ պետությունն այլևս կայացած իրողություն է և այսօր մեզանից յուրաքանչյուրի պարտքն է անել հնարավորը, որպեսզի մեր պապերի դարավոր երազանքը մնա անսասան:
Եվս մեկ անգամ շնորհավորելով նշանակալի այս տոնի կապակցությամբ, մաղթում եմ մեր երկրին կայուն զարգացում, խաղաղ երկինք, իսկ մեր ժողովրդին՝ քաջառողջություն, բարեկեցություն: Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան