Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ ու ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Համամարդկային արժեքների ձևավորման, քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների հարատևության հիմքում մշտապես եղել եւ մնում է ազգային գիրը, իսկ կրթված ու զարգացած հասարակությունը՝ երկրի կայուն առաջընթացի հիմքը: Դեպի գիտելիքի աշխարհ տանող այս օրն առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել հատկապես առաջին դասարանցիներին՝ մաղթելով նրանց լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն: Օրվա առիթով շնորհավորում եմ նաև մանկավարժներին ու կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, քանզի հենց նրանց ուսերին է դրված կրթված և դաստիարակված հասարակություն ունենալու բարդ ու պատասխանատու այդ գործը: Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորին գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններով և նորանոր ձեռքբերումներով լի տարի:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան