Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի´ հայրենակիցներ,

Հարգելի գյումրեցիներ,

Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հուլիսի 5-ը հայ ժողովրդի համար պատմական օր է: Մոտ երկու տասնամյակ առաջ հայ ժողովուրդն իր քվեարկությամբ պատմական քայլ կատարեց դեպի իրավական պետություն, հիմքում ունենալով համամարդկային արժեքները: Հայաստանի Հանրապետության Մայր օրենքը հանդես է գալիս որպես լավագույն երաշխիք մի երկրի քաղաքացիների համար, ովքեր երկար են պայքարել ինքնիշխան, ազատ ու իրավական պետության համար: 2015 թվականին հայ ժողովուրդը կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին, որոնք միտված են երկրի կառավարման համակարգը ավելի ժողովրդավարական դարձնելուն, քաղաքացիական հասարակության դերը երկրի կառավարման գործընթացին ընդլայնելուն: Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորելով Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, բարեկեցություն և կայուն առաջընթաց:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան