Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագրեր
ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագրեր

Գյումրու քաղաքապետարան-ՀՀ կառավարություն համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են Գյումրու Երկաթգծի Նորավան թաղամասի Աղայան, Շիրվանզադե, Մեքենավարներ փողոցներում, ընդհանուր՝ մոտ 480 մետր երկարությամբ: Շինաշխատանքներն իրականացնում է «Ստագ» ՍՊԸ-ն:

 
 

ՀՀ կառավարություն հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում են «Մայր Հայաստան» հուշահամալիրի սանդղաջրվեժի վերանորոգման և տարածքի բարեկարգման շինաշխատանքները: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի հետ միասին այսօր՝ հունիսի 22-ին, եղել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:

 
 
 

ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրով (50-50% հարաբերակցությամբ) ձեռք բերված փոշեկուլ մեքենան արդեն Գյումրիում է։ Նույն ծրագրի շրջանակներում ձեռք բերված մեքենաներից 11-ը՝ 4 բազմաֆունկցիոնալ և 7 աղբատար, Գյումրի բերվել էին դեռ փետրվար ամսին:
Սուբվենցիոն այս ծրագրի շրջանակներում ձեռք բերված էքսկավատոր-ամբարձիչն առկա մեքենայական պարկը կհամալրի առաջիկա օրերին։
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում քաղաքապետարանը ձեռք էր բերել ևս մեկ էքսկավատոր-ամբարձիչ և «Գրեյդեր», որոնք Գյումրի բերվել էին դեռ նախորդ տարի։

 
 
 

ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրով (50-50% հարաբերակցությամբ) ձեռք բերված 14 մեքենաներից 11 այսօր արդեն Գյումրիում էին՝ 4 բազմաֆունկցիոնալ և 7 աղբատար: Նույն ծրագրի շրջանակներում ձեռք բերված «Գրեյդեր»-ը և կառավարության հետ համատեղ իրականացված մեկ այլ սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված էքսկավատոր-ամբարձիչը Գյումրի բերվել էին դեռ նախորդ տարի:

 
 
 

Գյումրու քաղաքապետարան-ՀՀ կառավարություն համատեղ ծրագրի շրջանակներում մեկնարկել են Գյումրի քաղաքի արևմտյան օղակային շրջանցող ճանապարհի շինարարական աշխատանքները: Մոտ 3 կմ ճանապարհի կառուցման համար հայտարարված մրցույթը շահել է «Ախուրյանի Կոպշին» ՍՊԸ-ն:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >>

էջ 2 - 2