Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են. Սույն թվականի փետրվարի 7-ին ժամը 13:00-ին, Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածքում անցկացվելու է «Բուն Բարեկենդանի» տոնակատարությունը, ինչպես նաև «Գյումրու ձմեռ» ամենամյա միջոցառումը:
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2016 թվականի փետրվարի 04-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից: Տեղեկացվում է նաև, որ կայանալիք նիստի քննարկմանը ներկայացվող որոշումների նախագծերի, հավելվածների և այլ փաստաթղթերի հետ ավագանու անդամները կարող են նախապես ծանոթանալ համայն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում:
Հայոց բանակի կազմավորման 24-ամյակի կապակցությամբ հունվարի 28-ին Գյումրու Վարդանանց հրապարակում կանցկացվի զինվորական շքերթ, կլինի նաև զինտեխնիկայի ցուցադրություն և զորավարժություններ:
Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Գյումրին 2016թ.-ի «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի համակարգող խորհուրդ ձևավորելու նպատակով ս/թ հունվարի 22-ին՝ ժամը 15.00-ին , Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում:
Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց հրավիրում ենք ակտիվ համագործակցության:
Հաշվի առնելով գյումրեցիների սոցիալական վիճակը, նկատի ունենալով վարորդների դիմում բողոքները ավտոկայանատեղիների համար պահաջվելիք գումարի մասով՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկով Գյումրու ավագանին 2015 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 202 –Ն որոշմամբ հաստատեց. համայնքի վարչական տարածքի ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված ավտոկայանատեղիներից օգտվելը 2016թ.-ի հունվարի 1-ից դարձնել անվճար:
էջ 138 - 174