Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

2018 թվականի հունիսի 18-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական հինգերորդ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:

 
 

Հարգելի օգտատերեր,Հայաստանի Համայնքների Միության ֆեյսբուքյան էջի հարգելի այցելուներ,

Հայաստանի Համայնքների Միությունը հայտարարում է «Իմ համայնքը» խորագրով ֆիլմերի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 14-35 տարեկան, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2018 թվականի մայիսի 28-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը ներառյալ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին ուղարկել մրցույթի մասնակցի կողմից հայտարարված թեմայով մեկ 4 րոպե տևողությամբ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ բավարարող մասնագիտական կամ սիրողական ֆիլմ: Ֆիլմերը կարող են պատրաստվել ինչպես պրոֆեսիոնալ տեխնիկայով, այնպես էլ սմարթֆոնով։

Ֆիլմի սկզբում պետք է գրվի համայնքի և հեղինակի անունը, ֆիլմի վերնագիրը։ Ֆիլմը պետք է վերաբերվի համայնքային կյանքին, ձեռքբերումներին կամ խնդիրներին, ավագանու կամ համայնքի ղեկավարի գործունեությանը և այլն։

 
 

                                                                              Հ Ր Ա Վ Ե Ր

                                                             ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

2018 թվականի հունիսի 08-ին ժամը 1700-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում): Քննարկման թեման՝ «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չերազ և Աբովյան փողոցներին հարող հատվածում ՀՄԸՄ-ի հիմնադիր անդամ Վահան Չերազի արձանի տեղադրման մասին»:

 
 
 

Հարգելի գործընկերներ,

Ինչպես տեղյակ եք, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը մայիսի 10-ին հանդես էր եկել համայնքներմ «հրաժարականների պահանջների» ՏԻ սահմանադրական պաշտպանվածթյան վերաբերյալ։

https://www.facebook.com/municipalities.armenia/posts/979920762165254

Ի արձագանք, այսօր նախարարը հանդես է եկել հայտարարթյամբ։

«Ես, ի պաշտոնե, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ շարժման օրակարգում այդպիսի քայլեր չկան: Եվ բոլոր նրանք, ովքեր առանց մեզ հետ համաձայնեցնելու կատարել են նմանատիպ քայլեր, հորդորում եմ դադարեցնել ստահոդ տեղեկությունների տարածումը և անհարկի մեր անունից հանդես գալը»,- հայտարարել է Պապիկյանը:

http://www.yerkir.am/news/view/149900.html

Հարգանքներով ՝ Նատալյա Լափարի

 
 

2018 թվականի մայիսի 17-ին ժամը 10:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու օրենքի ուժով գումարվող նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 09:00-ից:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 101 102 103 104 105 106 107 108 109 110 Հաջորդ > Վերջ >>

էջ 109 - 175