Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

Հարգելի համաքաղաքացիներ,

Գյումրու տնտեսական ակտիվությունը խթանելու, դրան ուղղված տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնում է ՀՀ տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ներդրումային–գործարար ծրագրերի հարթակի ստեղծում: Ներդրումային–գործարար ծրագիրը միտված է խթանել նախաձեռնվող ձեռնարկության /start up/, գործող ձեռնարկության ընդլայնման կամ վերսկսման, ձեռնարկությունների վերապրոֆիլավորման ծրագրերին:

Հայտարարությանը կարող եք ծանոթանալ նաև Գյումրու քաղաքապետարանի www.gyumricity.am և ֆեյսբուքյան էջերում, որտեղ կից ներկայացված է ներդրումային ծրագրի ձևաչափը, այն կարող եք ներբեռնել, լրացնել և փաստաթղթերը մինչև սույն թվականի հունիսի 25-ը ներառյալ ներկայացնել Գյումրու քաղաքապետարան: Ձևաչափը կարող եք վերցնել նաև Գյումրու քաղաքապետարանից:

Բեռնել ձևաչափը

 
 

                                                                Ամփոփաթերթ և Տեղեկանք

«ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չերազ և Աբովյան փողոցներին հարող հատվածում ՀՄԸՄ-ի հիմնադիր անդամ Վահան Չերազի արձանի տեղադրման մասին» հանրային բաց լսման և քննարկման

Ամփոփաթերթ, Տեղեկանք

 
 

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգով 2018թ հունիսի 25-ին, ժամը 12.00-ին Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանում տեղի կունենա Տեղական տնտեսությունների և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում «Կումայրի արգելոց պատմական թանգարանի» փողոցների վերակառուցման ենթածրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ /երկրորդ քննարկում/:

 
 
 

Հարգելի վարորդներ,

Սույն թվականի հունիսի 12-ից Գյումրին անցնում է երթևեկության շրջանաձև կազմակերպման: Շրջանաձև երթևեկությամբ առավելություն է տրվում շրջանաձև երթևեկություն կատարողին և շրջանաձև երթևեկության համար նախատեսված տարածքը լքողին: Այսինքն՝ հարակից տարածքներից, փողոցներից շրջանաձև երթևեկություն մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է զիջեն շրջանաձև երթևեկություն կատարող և շրջանաձև երթևեկության համար նախատեսված տարածքը լքող տրանսպորտային միջոցներին: Տեղեկացնում ենք, որ Գյումրիում շրջանաձև երթևեկության կարգավորման սկզբունքն առաջինը կիրառվելու է Վարդանանց հրապարակում: Առաջիկայում նույն սկզբունքը կկիրառվի նաև մյուս շրջանաձև երթևեկության հրապարակներում, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կոչ ենք անում բոլոր վարորդներին պահպանել երթևեկության կանոնները:

 
 

Հարգելի՛ գործընկերներ,

Հրավիրում ենք մասնակցելու ֆրանսիահայ մեծանուն կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմի ցուցադրությանը և ռեժիսորի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա ս/թ հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 101 102 103 104 105 106 107 108 109 110 Հաջորդ > Վերջ >>

էջ 108 - 175