Գյումրի համայնքի ղեկավարի կողմից անկացվող համայնքի բնակիչների ընդունելություն
2017 թվականի ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարի կողմից կազմակերպվել է համայնքի 256 բնակիչների ընդունելություն: Բարձրացված 256 հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ:
Հ Ր Ա Վ Ե Ր
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
2018 թվականի օգոստոսի 16-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում): Քննարկման հարցը՝ «Գյումրու վարչական տարածքում ավտոկայանատեղերի կազմակերպման ռազմավարության քննարկում»:
Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում CW-ICB-2018/04 կոդով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ, Տիգրան Մեծ պողոտաների, Սայաթ Նովա փողոցի, Հայուհու հրապարակի վերականգնման աշխատանքների համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՁ «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ները ՝ առաջարկված 2 187 869.73 Եվրո նվազագույն գնով: Շինհրապարակ մուտքի իրավունքը տրվել է 20.07.2018թ.-ին: Աշխատանքների մեկնարկը վերոհիշյալ փողոցներում կտրվի առաջիկա օրերին: Նախագծի խորհրդատուն է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն:
Սույն թվականի հուլիսի 30-ին ժամը 11:00-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի շենքում (հասցե՝ ք. Գյումրի, Վարդանանց հրապարակ 1, 3-րդ հարկի նիստերի դահլիճ) տեղի կունենա ՀԳՇՆ (Հայգյուղշիննախագիծ) ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Շիրակ-Ջրմուղկոյուղի ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում» փաստաթղթի շրջանակում իրականացվող Գյումրի քաղաքի կոյուղու համակարգի և Շիրակի մարզի Այգաբաց և Հայկավան գյուղերի ջրամատակարարման (Լոտ 1.3) նախագծային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկում: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ`
ՀԳՇՆ ընկերությունում, հասցե` Երևան, Կիևյան 16, հեռ. 26-28-31, 27-43-06:
ք.Գյումրու քաղաքապետարանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
էջ 10 - 79