Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

2020 թվականի հունիսի 10-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական հինգերորդ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:

 
 

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014 թ. ՀՕ-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014 թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասերով սահմանված կարգով 2020 թ. մայիսի 25-ին, ժամը 18.00-ին տեղի կունենան ՀՀ Շիրակի մարզի Շիրակ 4 (Գյումրի քաղաք, Ազատան, Ախուրիկ, Առափի, Գետք, Բայանդուր, Բենիամին, Երազգավորս, Հայկավան, Ղարիբջանյան, Ոսկեհասկ) միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական փուլի (գնահատման հայտի) հանրային լսումներ zoom հարթակում: Նյութերին կարելի է ծանոթանալ մարզպետարանի կայքում։

 
 

2020 թվականի մայիսի 12-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու հերթական ութերորդ նստաշրջանի չորրորդ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:

 
 
 

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են
Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ մայիսյան տոներին ընդառաջ՝ մայիսի 6-8-ը դրամական աջակցություն է հատկացվում Գյումրի քաղաքի հետևյալ խմբերի անձանց`
Մայիսի 6-ին.
• Արցախյան պատերազմում /1991-1994թթ/ զոհված ազատամարտիկների ընտանիքներին,
• Արցախյան պատերազմի 1-ին կարգի հաշմանդամ ազատամարտիկներին,
• Գյումրի քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի և Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերաններին
Մայիսի 7-ին.
• Արցախյան պատերազմի 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկներին

 
 
 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 71 72 73 74 75 76 77 78 79 80 Հաջորդ > Վերջ >>

էջ 80 - 175