Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵ՛Ր ,

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ս/թ ապրիլի 14–ին հայտարաված համապետական շաբաթօրյակի ընթացքում Գյումրու ողջ տարածքում իրականացվելու է համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ: Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին, հիմնարկ ձեռնարկություններին, կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին ցուցաբերել ակտիվություն՝ քաղաքի մաքրման և կանաչապատման գործում:

Ծառատունկի կազմակերպման համար քաղաքապետարանը շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին կտրամադրի դեկորատիվ ծառեր և թփեր, դրանց ձեռք բերման, շաբաթօրյակի արդյունքում հավաքված աղբի կուտակման, դրա տեղափոխման և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ՝ 0312 2-22-14 հեռախոսահամարով: