Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են. Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով սույն թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 07:00-ից մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու Վարդանանց հրապարակի՝ Սպանդարյան- Ս.Համբարձումյան փողոցների միջանկյալ հատվածը:

Հոկտեմբերի 1-ին՝ սկսած ժամը 7:00-ն մինչև ժամը 24:00-ն , բոլոր տրանսպորտային միջոցների մուտքը Վարդանանց հրապարակ արգելվում է: Հոկտեմբերի 1-ին թիվ 14, 22, 28 համար միկրոավտոբուսային երթուղիները Շիրակացի փողոց դուրս կգան Վարդանանց հրապարակի փոխարեն Տերյան, Օզանյան փողոցներից: Տվյալ օրը Վարդանանց հրապարակի կանգառը ժամանակավորապես կտեղափոխվի Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դիմացի կանգառ:

Ստեղծված անհարմարությունների համար հայցում ենք բոլորիդ ներողամտությունը: