Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի գիտություն Գյումրի համայնքի նորընտիր ավագանու անդամներին և Գյումրի համայնքի բնակիչներին 2016 թվականի հոկտեմբերի 10-ին` ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ) կայանալու է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից: Նիստի օրակարգում ընդգրկված նախագծերին և դրանց առընչվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` զանգահարելով՝ 2-22-03 հեռախոսահամարով:

ՕՐԱԿԱՐԳ

1. ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2. ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

3. ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՕՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ` Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ