Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է.
Մայիսի 21-ին, «Թանգարանային գիշեր» միջազգային օրը, Գյումրու թանգարաններում նախատեսված են տարատեսակ միջոցառումներ: Այդ օրը թանգարանների դռներն այցելուների առաջ բաց կլինեն մինչև կեսգիշեր՝ ժամը 24:00-ն:

Թանգարանային գիշեր

21.05. 2016

Ժամը 19.30

Գյումրու  Մհեր Մկրտչյան թանգարան ՀՈԱԿ

  1. Դասական կատարումներ /Հայ և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները/
  2. Ս. Ալիխանյանի  անվ. Տիկնիկային թատրոնի ներկայացումը       Մ. Մկրտչյանի դերակատարումներից

Ժամը 20.00

Գյումրու   Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարան ՀՈԱԿ

  1. Քանդակագործ Զավեն Կոշտոյանի գործերի ցուցադրություն
  2. Պիոներ պալատի ժող. գործիքների համույթի ելույթը 
  3. Թեյախմություն վարպետի տան հյուրասենյակում 

Ժամը 20.45

Գյումրու  Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան ՀՈԱԿ

  1. Ռոք դպրոց Գյումրիում՝    - Ժիրայր Մարտիրոսյան
  2. Ֆիլմի դիտում


Ժամը 21.15

Գյումրու Մարիամ  և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ ՀՈԱԿ

  1. <<Մայիս>> խորագրով ֆոտոցուցահանդեսեղ` Լիլիթ Վարդանյան 
  2. <<Գերմանական դրոշմանիշեր. Երանուհի Ասլամազյան>> -  

Առաջին անգամ ՀՀ-ում, Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում 2015թ. <<Դրեզդենի պատկերասրահ>> - ի  կողմից նվիրատված Երանուհի Ասլամազյանի դրոշմանիշը, տպագրված 1969թ. ՞Դրեզդենի պատկերասրահ՞-ի կողմից

  1. Ջազային կատարումներ՝  միջազգային փառատոնների դափնեկիր Արմինե Գասպարյանի ելույթը Լիաննա Գրիգորյանի նվագակցությամբ
  2. Արվեստի դպրոցի սաներ՝ Սուսաննա Մարտիրոսյանի և Մանուշակ Ղուկասյանի ելույթները

Ժամը  21.45

Գյումրու  Սթիլ  թանգարան

  1. Եվրոպական փորագրանկարչություն 18-19-րդ դար  մնայուն ցուցադրություն
  2. Ցուցահանդես <<Անոնս>>
  3. Սարգիս Հովհաննիսյանի միջազգային գրաֆիկայի ցուցադրությունը /մասնակցությամբ Հայաստան-Վրաստան-Ուկրաինա-Ռուսաստան/
  4. Թիվ 5 երաժշտական դպրոցի քանոնահարների ելույթը