ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԵՎ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ
ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ, ՌԵԺԻՍՈՐ ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆԻ
ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՆՈՐ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
Մրցույթի պայմանները
ü Հուշարձանը պետք է արտահայտի հայ նշանավոր ռեժիսորի կերպարը, նրա ստեղծագործական ներդրումը հայ թատերական արվեստում:
ü Հուշարձանը տեղադրվելու է Գյումրու Վ. Աճեմյանի ավան պետական դրամատիկական թատրոնին կից տարածքում: Առանձնացված հողատարածքի սահմանները և տեղաբաշխումը նշված են կից հատակագծային սխեմայում:
ü Հուշարձանի տեղադրման համար հատկացված հողատարածքը չպետք է գերազանցի 20,0 ք.մ:
ü Հուշարձանի գաղափարական հորինվածքը, չափերը և նյութի ընտրությունը՝ հեղինակի հայեցողությամբ:
ü Հուշարձանի դիրքն ու չափերը պետք է նպաստեն տարածության մեջ մասշտաբի առումով դրա ճիշտ ընկալմանը` հաշվի առնելով թատրոնի շենքի գլխավոր ճակատի և աստիճանների ճարտարապետական հորինվածքը:
Մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված գործը նախատեսվում է իրականացնել:
Մրցութային հանձնաժողովին ներկայացվող պարտադիր նյութերը.
ü Տարածքի գլխավոր հատակագիծը Մ 1:500.
ü Ճարտարապետական փռվածքը, հուշարձանի մասշտաբային ձևը և նյութը արտահայտող
ü գծագրեր Մ 1:50.
ü Հուշարձանի մանրակերտը Մ 1:10.
ü Ֆիգուրատիվ կոմպոզիցիաների պարագայում՝ դիմաքանդակը.
ü Բացատրագիր (2 օրինակից):
Անհրաժեշտության դեպքում կարելի է ներկայացնել նաև առաջարկը պարզաբանող լրացուցիչ նյութեր:
Ծանոթություն
Աշխատանքները ներկայացնել բացառապես փակ ծրարով: Փակ ծրարի ներսում տեղադրել թերթիկ՝ նշելով հեղինակի կամ հեղինակների անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե և հեռախոսահամար: Նույն թերթիկի վրա գրել 6 նիշից բաղկացած թվային ծածկագիր` հայտի հեղինակի կամ հեղինակների ցանկությամբ: Օրինակ՝ Մկրտչյան Արմեն: Ֆուչիկի 4, բն 8: Հեռ՝ +374 (000000) Կոդ՝ (000000): Փակ ծրարի և գրաֆիկական նյութերի վերևի աջ անկյունում նշել միայն վերոհիշյալ ծածկագիրը (շրիֆտի բարձրությունը՝ 10 մմ):
Մրցութային առաջարկները ներկայացնել մինչև 2016 թվականի հունիսի 10-ը:
Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Վարդանանց հրապարակ 1, 1-ին հարկ.
Հեռախոս՝ 093-39-59-37, 055-51-95-98
Կայք էջ՝ www.gyumricity.am
Հուշարձանի տեղադրման համար նախատեսվող տարածքի սխեման կցվում է` 1 2