Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Գյումրու համայնքապետարանը ս/թ ապրիլի 23 –ին հայտարարում է համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ: Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին, հիմնարկ ձեռնարկություններին, կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին ցուցաբերել ակտիվություն քաղաքի մաքրման և կանաչապատման գործում: Համայնքապետարանը հնարավորություն ունի հատկացնելու սահմանափակ քանակությամբ ծառեր, ինչպես նաև տրամադրել ինքնաթափ բեռնատար ավտոմեքենաներ՝ կուտակված աղբը տեղափոխելու համար: Անհրաժեշտության դեպքում դիմել համայնքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժին՝ հեռ: (0312 2-22-26):

ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ